Սպիտակ տունը արձագանքել է ԱՄՆ նախագահի՝ հարկային մախինացիաներ կատարելու մասին հրապարակմանը

Սպիտակ տունը արձագանքել է ԱՄՆ նախագահի՝ հարկային մախինացիաներ կատարելու մասին հրապարակմանը
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հերքել է մամուլում հայտնված հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ճանապարհով է հորից ստացել իր ժառանգությունը, ինչպես նաեւ թաթախված է հարկային մախինացիաների մեջ։ Այս մասին գրում է The Washington Examiner-ը։



Սանդերսի խոսքով, ներքին եկամուտների ծառայությունը դեռ տասնամյակներ առաջ է ուսումնասիրել այն բոլոր փաստարկները, որոնց վրա հիմնվում է հրապարակումը եւ հաստատել է դրանց օրինականությունը։ «Ֆրեդ Թրամփը՝ Դոնալդ Թրամփի հայրը, մահացել է դեռ 20 տարի առաջ եւ տխուր է նայել, թե ինչպես են շարունակվում մոլորության մեջ գցող հոդվածներով հարձակումներ գործվել Թրամփների ընտանիքի վրա ոչ մի բանի համար պինանի չեղող New York Times-ի կողմից»,- մասնավորապես ասել է Սանդերսը։