Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ կստանան օպտիկական գործիքների ստեղծողները

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ կստանան օպտիկական գործիքների ստեղծողները
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիսության ժամանակ հայտնի են դարձել ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրները։ Մասնավորապես, այս տարի Նոբելյան մրցանակի կստանան Արթուր Աշկինը, ով օպտիկական ունելիների ստեղծող է, ինչպես նաեւ Ժերար Մուրուն եւ Դոննա Սթրիքլանդը, ովքեր մշակել են գերկարճ լուսային ազդակները։



Անցյալ տարի Նոբելյան մրցանակ են ստացել ֆիզիկայի գծով ամերիկացի գիտնականներ Ռայներ Վայսը, Բարի Բարիշն ու Քիպ Փորնը, ովքեր էական ներդրում են ունեցել գրավիտացիոն ալիքների փորձարակական հաստատման ոլորտում։ Նշենք, որ ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ են ստացել Ջեյմս Էլիսոնը եւ Տասուկու Հոնձեն՝ իմունային պատասխանի կոնկրետ կետերի հայտնագործման համար, որով հնարավոր է դարձել նորագոյացությունների առաջացման դեպքում օրգանիզմի ռեակցիան կանխել։ Մասնագետները կարծում են, որ ուռուցքաբանության ոլորտում սա սկզբունքորեն նոր թերապիա կարող է դառնալ եւ զուգորդվելով արդեն հայտնի քիմիաթերապիայի հետ մեծ արդյունքներ կարող է արձանագրել։