Գերմանական քաղաքական դաշտում թափ են հավաքում «այլընտրանքայինները»

Գերմանական քաղաքական դաշտում թափ են հավաքում «այլընտրանքայինները»
Գերմանիայի պառլամենտում այս շրջանում խորհրդարաական դեբատներն են, որոնք որպես կանոն ընթանում են հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում։ Սակայն այս տարի կարծես թե վիճակը փոխվել է։ Ինչպես ցույց են տալիս պառլամենտական քննարկումները, դեբատները Բունդեսթագում անցնում են բավականին լարված մթնոլորտում։ Ըստ DW-ի հաղորդման, նախկինում էլ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից ընտրված պատգամավոր Ալեքսանդր Հաուլանդը քննադատում էր կանցլեր Անգելա Մերկելի վարած միգրացիոն քաղաքականությունը, սակայն այս ամիս նույն հարցով Հաուլանդի հնչեցրած հայտարարությունները առաջացրել են լեզվակռիվ։ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարտին Շուլցը Հաուլանդին մեղադրել է աջ ծայրահեղականության մեջ՝ ասելով, որ վերջինս օգտագործում է ֆաշիզմի տակտիկան։



Վերջին ընտրություններում ծայրահեղ աջ ուղղության AfD-ն դարձավ առաջին կուսակցությունը, որը Բունդեսթագում տեղ զբաղեցրեց այդպիսով կեսդարյա ռեկորդ սահմանելով եւ դառնալով պահպանողականների եւ սոցիալ-դեմոկրատների կողմից ստեղծված իշխանական լայն կոալիցիայի պաշտոնական ընդդիմությունը։ Գերմանացի փորձագետներին անհանգստացնում է այն, որ այս կուսակցությունը արդեն զբաղեցնում է երկրորդ տեղը սոցհարցումների արդյունքներով՝ 3-րդ հորիզոնական իջեցնելոց ՍԴ կուսակցությանը, որը երկար տարիներ եղել էր գերիշխողը Գերմանիայի քաղաքական կյանքում։ Իրենք՝ «գերմանական այլընտրանքականները» կարծում են, որ իրենց քաղաքական հաջողության գրավականն այն է, որ հետադարձ կապը հասարակության հետ մշտապես պահպանում են եւ հասարակության համար ամենակարեւոր հարցերի առնչությամբ որոշումներ կայացնում են կուսակցական մակարդակում, նույն հասարակության տարբեր շերտերի հետ քննարկումներ ծավալելուց հետո միայն։ NPR-ն էլ գրում է, վկայակոչելով Մյունխենի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Վերներ Վեյդենֆիլդի խոսքերը, որ «այլընտրանքականները» դիմում են հասարակության շատ շերտերի եւ բոլորը չէ այդ կուսակցության համակաիրների բազայից, որ աջ ծայրահեղականներ են։