Ինչն է խանգարում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը

Ինչն է խանգարում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը
ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Ջորջ Բուշի նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է երեք հանգամանք։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Նախկին խորհրդականը նախ նկատել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները ներկայումս գտնվում են չափազանց վատ վիճակում, գրեթե այն մակարդակում, ինչ եղել են Սառը պատերազմի տարիներին։ Սակայն, նույնիսկ չնայած այդ աննախադեպ լարվածությանը, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման կամ կարգավորման համար բոլոր միջոցները սպառված չեն։



Այդ հարաբերությունների նորմալացման համար նախ պետք է ի վերջո հասկանալ, որ Ռուսաստանը չի փորձում շահարկել ամերիկյան ընտրական գործընթացները միջանկյալ ընտրությունների շրջանում, ինչպես դա արել է երկու տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Բացի այդ, կարեւոր է, որպեսզի ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ավարտվի։ Հենց որ քննությունն ավարտվի եւ արդյունքները հրապարակվեն, Սպիտակ տունը եւ ամերիկացի ժողովուրդը կկարողանան վերջակետ դնել այդ պատմությանը։ Եվ վերջապես Մոսկվան եւ Վաշինգտոնը պետք է փորձեն լեզու գտնել իրար հետ Ուկրաինայում եւ այնտեղ աշխատել միասին։ Սա կարեւոր է, քանի որ երկկողմ հարաբերությունների համար գայթակղության քար դարձավ հենց Ուկրաինական ճգնաժամը, ասել է նախկին խորհրդական Հեդլին։