Լուկա Մոդրիչը հարկերից խուսափելու սկանդալի կենտրոնում է հայտնվել

Լուկա Մոդրիչը հարկերից խուսափելու սկանդալի կենտրոնում է հայտնվել
Այս տարվա Մունդիալի լավագույն խաղացող Լուկա Մոդրիչը հայտնվել է հարկերից խուսափելու եւ ֆինանսական մախինացիաների հետ կապված սկանդալի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca-ն։ «Ռեալի» կիսապաշտպանին այդ ամենում մեղադրել է Իսպանիայի պետական գանձապետարանը։



Մասնավորապես 2012 թվականին համաձայն մեղադրանքի, Մոդրիչը 1,2 միլիոն եվրո հարկային պարտավորություններից խուսափել է։ Ուշագրավ է այն, որ Մոդրիչը այդ գումարը վճարել է միայն այն ժամանակ, երբ ստորագրել է արքայական ակումբի հետ համագործակցության պայմանագիրը։