«Ժամանակ». Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի պաշտոնը. նա կվերադառնա Հայաստա՞ն, թե՞ կթաքնվի ՌԴ-ում

«Ժամանակ». Առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի պաշտոնը. նա կվերադառնա Հայաստա՞ն, թե՞ կթաքնվի ՌԴ-ում
«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմու­մին:



Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանա­կան է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածո­ւին առաջադրելու: 

Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվեց 2017թ. ապրիլի 14-ին, իսկ պաշ­տոնը ստանձնեց նույն թվականի մայիսի 2-ին, երկու տարի ժա­մանակով: Դժվար է կանխատե­սել նաեւ՝ պաշտոնը թողնելուց հետո Խաչատուրովը կվերա­դառնա՞ Հայաստան, թե՞ Միքա­յել Հարությունյանի օրինակով կթաքնվի Ռուսաստանում»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_