Ստահոդ տեղեկություններ տարածողները պատասխանատվության կենթարկվեն

Ստահոդ տեղեկություններ տարածողները պատասխանատվության կենթարկվեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է բուռն պայքար ծավալել ընտրակաշառք բաժանելու մասին իրենց ուղղված մեղադրանքների դեմ եւ մաքրվել դրանցից։ Երեկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը երեկ սպառնալից տեքստ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում․



«Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»: