Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի վրա հարձակումը սպառնալիք է Թուրքիայի համար

Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի վրա հարձակումը սպառնալիք է Թուրքիայի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարձակումը Սիրիայի Իդլիբ նահանգի վրա, կարող է մարդասիրական սպառնալիք հանդիսանալ Թուրքիայի համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ Իդլիբի վրա հարձակումը եւ այնտեղ ռազմական գործողությունների ծավալումը կարող է բացասաբար ազդել առհասարակ տարածաշրջանի անվտանգության վրա։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Իդլիբի հետ կապված, որը հանդիսանում է սիրիական այսպես կոչված ընդդիմության վերջին հենարանը։ «Այլապես, ողջ աշխարհն է վճարելու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահն իրեն հատուկ տոնայնությամբ։