Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
Մեր տեղեկություններով՝ երկուշաբթի օրը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Այցի մասին մանրամասներ, սակայն, գերատեսչությունները դեռ չեն կարողանում հաղորդել, քանի որ իրենք էլ դեռ չգիտեն՝ ինչ ձևաչափով է լինելու այցը, ինչ հարցեր են քննարկվելու, ինչպիսի օրակարգ է նախատեսվում։



ՀՀ արտգործնախաարությունից մեզ միայն փոխանցեցին հետևյալը․ «Նման մակարդակի այցերի մասին հայտարարությունները միաժամանակ երկու մայրաքաղաքներում են արվում»։ Ըստ երևույթին՝ վաղը հաղորդագրություն կտարածեն այս մասով՝ նախապես վրացական կողմի հետ օրակարգը հաստատելուց հետո։



Նշենք, որ սա Վրաստանի նորընտիր վարչապետի առաջին այցն է լինելու մեր երկիր, որտեղ ևս վարչապետը նոր է փոխվել։



Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք հայ-վրացական պաշտոնական առաջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 30-ին, երբ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Վրաստան, այդ թվում՝ Ջավախք։ Այդ ժամանակ Վրաստանի վարչապետը Գիորգի Կվիրիկաշվիլի էր։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**