ԱՄՆ-ն մշակել է ռուսական «Кинжал» հրթիռները չեզոքացնող զենք

ԱՄՆ-ն մշակել է ռուսական «Кинжал» հրթիռները չեզոքացնող զենք
ԱՄՆ ռազմահետազոտական գործակալությունը՝ DARPA-ն, ներկայացրել է Glide Breaker «որսիչների» կոնցեպտը, որը կարող է պայքարել ռուսական նորագույն գերձայնային «Кинжал» հրթիռների դեմ։



Այս մասին գրում է The Drive պարբերականը։



Համաձայն հրապարակման, Glide Breaker-ը թռչող սարք է` ոչ մեծ չափսերի, որը կարող է ոչնչացնել գերձայնային հրթիռները կինետիկ որսիչի օգնությամբ։ Հրթիռը ոչնչացվում է սարքի ողջ կորպուսի ներգրավմամբ։ Glide Breaker-ի հնարավորությունների մանրամասն նկարագրությունը, սակայն, դեռեւս չի ներկայացվել։



Նշենք, որ միջազգային փորձագետները կարծում են, որ գերձայնային սպառազինությունների ոլորտում Չինաստանն ու Ռուսաստանը կարող են առաջ անցնել Միացյալ Նահանգներից։