Աստված մի արասցե, Պուտինը չլինի․ Զելենսկի

Աստված մի արասցե, Պուտինը չլինի․ Զելենսկի

Արեւմուտքը վախենում է Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից՝ կապված միջուկային զենքի տարածման սպառնալիքի եւ Չինաստանի հզորացման հետ, որը կբռնագրավի Ռուսաստանի Դաշնության տարածքների մի մասը։
Այս մասին PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Արևմուտքի այդ դիրքորոշումն անվանելով «խայտառակություն»։

«Արևմուտքից ձայներ են լսվում, որ մենք վախենում ենք։ Ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ, եթե նա պարտվի։ Իսկ մի՞թե չեն վախենում, որ մենք այստեղ ամեն օր մեռնում ենք։ Բայց նրանք շատ են վախենում, որ ինչ-որ վտանգ կառաջանա, ինչ-որ միգրացիոն ճգնաժամ և որ Չինաստանը, միգուցե, շատ ուժեղ լինի։
Իսկ եթե Ռուսաստանը խուճապի մատնվի ու հեղափոխություն սկսի, ապա Չինաստանը կգրավի ռուսական տարածքի մի մասը եւ այլն։ Դրա համար բոլորը վախենում են։ Աստված չանի, Չինաստանն ուժեղ լինի։ Աստված մի արասցե, Պուտինը չլինի ու շատ երկրներ լինեն (ՌԴ տարածքում-Խմբ.)։ Ի՞նչ կլինի Ռուսաստանի միջուկային զենքի հետ»,- հարցրել է Զելենսկին։