Հովհաննես Ազոյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել

Հովհաննես Ազոյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
Դերասան Հովհաննես Ազոյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց Ելք խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։Հնարավոր է Ազոյանն էլ առաջիկայում պաշտոն ստանա Հայկ Մարությանի օրինակով, ով ՔՊ-ին անդամակցելուց կարճ ժամանակ անց դարձավ Երեւանի քաղաքապետի իշխանության թեկնածուն։



Սակայն Ալեն Սիմոնյանը նշեց, որ անդամակցելով կուսակցությանը, դեռ չի նշանակում՝ պաշտոն ստանալ։ Պատգամավորը չգիտի, թե ի՞նչ է անելու Ազոյանը, սակայն հայտնեց իր ուրախությունը դերասանի հայտի առիթով․«Ուրախ եմ, որ ինքը որոշում է ընդունել, որ պետք է սատարի Քաղաքացիական պայմանագրին, եւ մենք կքննարկենք իր դիմումը»։