Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին

Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին
Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին  տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:



 «Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով` համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք,  ծրագրային ապահովում, - նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: - Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»:



 Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրեց նաև դպրոցական պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին  համակարգիչներ:



 «Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար, - նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը: Երեխաների համար կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»:



 Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին : Կրթության բարելավման  ծրագրի շրջանակներում, համակարգչային  դասասենյակ  արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցներում:  



 «Մեր ծրագիրը երկարաժամկետ  է, և դրանում արդեն  ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն  համակարգչային  տեխնիկայի կարիք, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ  Հակոբյանը: - Դպրոցների  տեխնիկական   հագեցվածությունը պետք է համապատասխանի  ժամանակակից  պահանջներին: Մենք  շարունակելու ենքաջակցել կրթական հաստատություններին, հատկապես` սահմանամերձ դպրոցներին»: