Բրազիլիայում դատարանն արգելել է նախկին նախագահին առաջադրվել

Բրազիլիայում դատարանն արգելել է նախկին նախագահին առաջադրվել
Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանն արգելել է նախկին նախագահ Լուլա դա Սիլվային առաջադրվել առաջիկա ընտրություններում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



Ավելի վաղ նրան սատարող քաղաքական կուսակցությունը գրանցել էր նրան որպես նախագահի թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Դատարանի կոլեգիայի դատավորների մեծամասնությունը՝ չորսը յոթից, դեմ են քվեարկել, այդպիսով արգելելով Լուլա դա Սիլվային առաջադրվել։