Մոսկվան չի արտահանձնի Միքայել Հարությունյանին․ Interfax

Մոսկվան չի արտահանձնի Միքայել Հարությունյանին․ Interfax
Մենք արդեն [գրել էինք](https://www.hraparak.am/posts/5b71f4fe9791db64095cbf77), որ ՀՀ նախկին ՊՆախարար Միքայել Հարությունյանը գտնվում է Մոսկվայում և հետախուզվում է Մարտի 1-ի գործով։



Ինչպես հայտնում է Interfax լրատվական գործակալությունը, պաշտոնական Մոսկվան, «Ինտերպոլի» ազգային բյուրոյի միջոցով ստացել է հարցում, որով Երեւանը խնդրում է արտահանձնել «Մարտի 1-ի գործով» անցնող ՀՀ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանին։



Ներկայումս Միքայել Հարությունյանի արտահանձնման հայցը գտնվում է քննարկման փուլում, սակայն վկայակոչելով իր աղբյուրներին, ռուսական լրատվամիջոցը նշում է, որ նախնական որոշման համաձայն, Միքայել Հարությունյանը չի արտահանձնվի հայկական կողմին, քանի որ 2002 թվականին հանդիսանում է ՌԴ քաղաքացի։