Գեղակերտցիները ճանապարհը բացել են, բայց չեն հեռացել

Գեղակերտցիները ճանապարհը բացել են, բայց չեն հեռացել
Արմավիր մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները, համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանի գլխավորությամբ, այսօր փակել էին Երևան- Արմավիր մայրուղին։ Բանն այն է, որ տարվա այս շրջանը ելակի սածիլների տնկման շրջանն է, որի համար ջուր է անհրաժեշտ։ Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ջուր կա, սակայն քիչ է, չի բավարարում աշխատանքները պատշաճ իրականացնելու համար, իսկ մեկ ամիս անց այլևս ուշ կլինի․



«Գյուղացիները ելակի սածիլ են անում, ջուր չկա, որ անեն, այսինք՝ կա, բայց քիչ է, չի բավականացնում։ Հիմա այդ խնդիրն ենք բարձրացրել, այնտեղ պոմպի խնդիր կա, որ պետք է դրվի, չի դրվել, այդ հարցն ենք բարձրացրել, որ ջուրը բավարարի։ Բողոքի ակցիան ուղղված է ջրային տնտեսությանը, մի քանի համայնքների ու Էջմիածնի ղեկավարը Սեդրակյան Սուրիկն է, հիմա սպասում ենք Սեդրակյան Սուրիկին, կոմիտե է գնացել, սպասում ենք գա, որ տեսնենք, հարցը ի՞նչ լուծում ստացավ։ Ճանապարհը բացել ենք, բայց ժողովուրդը տեղում է, ես էլ եմ եկել բնակիչների հետ, համապատասխան կառույցներն էլ են էստեղ, բոլորն էլ էստեղ են՝ բացի Սեդրակյան Սուրիկից։ Արդեն մի քանի տարի է, որ էս տարածքում այսպիսի խնդիր կա, մի կերպ յոլա ենք գնում, բայց չենք կարողանում էլ։ Հիմա ամբողջ գյուղը ելակի սածիլ է անում, դնում են, որ գարնանը լինի, այդ սածիլման ժամանակը հիմա է, մի ամսից էլ չի լինի»,- մեզ հետ զրույցում ասաց