Գերմանիայում կվերականգնեն Բեռլինյան պատը

Գերմանիայում կվերականգնեն Բեռլինյան պատը
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կվերականգնեն մի հատված հայտնի Բեռլինյան պատից, որը բաժանել էր ժամանակին գոյություն ունեցած երկու Գերմանիաները 1961-1989 թթ։



Այս մասին հայտնում է [Associated Press](https://apnews.com/d79516b1f12a47398d83deb474ddcf46/Art-group-to-rebuild-Berlin-Wall-in-German-capital) լրատվական գործակալությունը։



Պատի մի հատվածը կվերականգնվի հատուկ արտ-ծրագրի շրջանակներում՝ մի շարք արվեստագետների կողմից։ Այն կմեկնարկի այս տարվա հոկտեմբերի կեսերին եւ կշարունակվի չորս շաբաթ։ Արտ-ծրագրին մասնակցելու համար այցելուները վճարելու են 15 եվրո, հրաժարվելու են իրենց բջջայիններից եւ ստանալու են սմարթֆոններ անհատական տուրիստական երթուղով, որը կներառի փաստագրական ֆիլմերի դիտում, ինչպես նաեւ ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների մասնակցությունը։