Նյու Յորքի Metropolitan թանգարանում տեղի կունենա «Armenia» ցուցահանդեսի բացումը

Նյու Յորքի Metropolitan թանգարանում տեղի կունենա «Armenia» ցուցահանդեսի բացումը
Նյու Յորքի Metropolitan թանգարանում տեղի կունենա «Armenia» ցուցահանդեսի բացումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ ՀՀ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը․



«Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքի METROPOLITAN աշխարհահռչակ թանգարանում տեղի կունենա "ARMENIA!" ցուցահանդեսի բացումը:



Այն նվիրված է լինելու հայկական քաղաքակրթությանը, Հայաստանի մշակույթին և պատմությանը: Ցուցահանդեսի համար տրամադրվելու են թանգարանի հիմնական ցուցասրահները, շուրջ 140 ցուցանմուշներ ներկայացված են Մայր Աթոռից, Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Կիլիկիայի Հայոց Կաթողկոսարանից, Երուսաղեմի պատրիարքարանից և Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:



Աշխարհի ամենաայցելվող թանգարաններից մեկում նման ցուցադրության կազմակերպումը կարելի է դասել տարվա ամենախոշոր և կարևոր միջոցառումների շարքին:



Ցուցադրության իրականացման հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն, այլ ամերիկահայ բարերարներից, ինչպես նաև այլ աղբյուրներից:



Նման աննախադեպ ցուցահանդեսի կազմակերպման գաղափարն առաջ է եկել դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2015 թվականից:



Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը»: