Արշակունյաց պողոտայում «Օպել»-ը բախվել է «ԿամԱԶ»-ին. 34-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է

Արշակունյաց պողոտայում «Օպել»-ը բախվել է «ԿամԱԶ»-ին. 34-ամյա վարորդի վիճակը կայուն ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի եւ Մասիս փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ. Ջ., ծնված 1984թ.) եւ «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները:



Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Ջ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: