Հրապարակը նախապատրաստում են հանրահավաքին

Հրապարակը նախապատրաստում են հանրահավաքին
Հնարապետության հրապարակն արդեն պատրաստում են վարչապետի հանրահավաքի համար, այսօր արդեն սկսվել են աշխատանքները, դատելով մետաղյա կոնստրուկցիաների չափերից՝ բավականին մեծ բեմահարթակ է կառուցվում։



Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին լրանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը։ Վերջերս նա հայտարարեց, որ այդ առիթով պատրաստվում է հանրահավաք հրավիրել Հանրապետության հրապարակում․



«Բոլորիդ հրավիրում եմ չափազանց կարևոր խոսակցություն ունենալու, ֆորմալ առիթը վարչապետ ընտրվելուս 100 օրն է, իսկ ընդհանուր առմամբ` մեր խոսակցության առիթը լինելու է մեր երկրի այսօրն ու ապագան, որը, կարծում եմ, չեք կասկածում, որ լինելու է փառավոր ու հաղթական»,- իր ուղիղ միացման ժամանակ ասել էր վարչապետը։



Նշենք նաև, որ Ֆեյբուքում արդեն «իվենթներ» կան, որոնցով մարզերի բնակիչները ինքնակազմակերպվում են օգոստոսի 17-ին մայրաքաղաք գալու համար, որպեսզի ժամը 18։30-ին ներկա գտնվեն իշխանության հրավիրած հանրահավաքին։