Իսպանացիները ցնծությամբ են ընդունել ռուսական Ռոնալդուին և ըմբոշխնել կոմունիզմը (լուսանկար)

Իսպանացիները ցնծությամբ են ընդունել ռուսական Ռոնալդուին և ըմբոշխնել կոմունիզմը (լուսանկար)
Իսպանական «Վալենսիայի» երկրպագուները արձագանքել են ակումբի կողմից ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չեռնիշևի ձեռքբերմանը:



Ֆաներից մեկն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը՝ «ռուսական Ռոնալդուին» թիմ վերադարձնելու համար:



Մի շարք օգտատերեր էլ երևակայել են, թե ինչպես են այդ տրանֆերից հետո իրենց թիմին երկրպագելու նախագահ Պուտինը և ԽՍՀՄ հիմնադիր Լենինը: Չեռնիշևի պատվին «Վալենսիայի» երկրպագուները սոցցանցերում «կոմունիստական երեկույթներ» են կազմակերպել:



Նշենք, որ օգոստոսի 24-ին «Վալենսիան» պաշտոնապես հայտարարել է ռուսաստանցի կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Չեռնիշևն այս թիմում ավելի վաղ հայտնվել էր 2016 թվականին՝ վարձավճարով:



Չեռնիշևը Ռուսաստանի ազգային թիմի վերջին հանդիպումների լավագույն ռմբարկուն է: Ռուսաստանում անցկացված Աշխարհի առաջնության 5 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ: