«Լիդիան Արմենիա»-ի աշխատողներն ու Վարագ Սիսեռյանը ընդհանուր հայտարարի եկան

«Լիդիան Արմենիա»-ի աշխատողներն ու Վարագ Սիսեռյանը ընդհանուր հայտարարի եկան
Ինչպես արդեն գրել էինք, «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանց ընդունեց Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Աշխատակիցները պնդում են, որ խախտվում են աշխատանքային օրենսգրքով երաշխավորված իրենց իրավունքները:



Սիսեռյանը խնդրեց 12 աշխատանքային օր սպասել, մինչև ստեղծված աշխատանքային խումբը կկատարի իր հետազոտությունները եւ այդ մասին կզեկուցի վարչապետին։



Սիսեռյանին, այնուամենայնիվ, հաջողվեց «Լիդիան Արմենիա» աշխատակիցներին համոզել, որ սպասեն աշխատանքային խմբի եզրակացությանը:



Աշխատակիցներից մեկը հավելեց, որ վստահում են կառավարությանը, Սիսեռյանն էլ իր հերթին վստահեցրեց ,որ աշխատանքային խումբը աշխատելու է օբյեկտիվ, անաչառ և թափանցիկ։



Մանրամասն՝ տեսանյութում։