Մերձավոր Արևելքն այսօր. Իրանի հարաբերական վերելքը

Մերձավոր Արևելքն այսօր. Իրանի հարաբերական վերելքը
Հակաիրանական սանկցիաները տասնամյակներ շարունակ խոչընդոտել են, որպեսզի այս երկիրը զարգանա։ Սակայն 2016-ի հունվարին, երբ վերջինս ազատվեց սանկցիաներից եւ վերականգնվեց նաեւ Իրանի մասնակցությունը համաշխարհային միջբանկային ցանցում, իրադրությունը էապես փոխվեց։ Շատ արագ սկսեցին ստորագրվել գործարքներ ԱՄՆ եւ ԵՄ անդամ պետությունների եւ այնպիսի կորպորացիաների հետ, ինչպիսիք են օրինակ՝ Total, Airbus, Shell, Boeing եւ ուրիշներ։ Սակայն այս դրական փոփոխությունը երկար չտեւեց ըստ էության գոնե իրանա-ամերիկյան հարաբերությունների մասով, քանի որ Միացյալ Նահանգների հարաբերությունները ինչպես որ լարված էին, այդպես էլ մնացին։ Չեղարկված սանկցիաները Սպիտակ տան վարչակազմն աստիճանաբար՝ քայլ առ քայլ վերականգնում է։ ԱՄՆ նոր նախագահ Թրամփը չվարանեց ասել, որ սաուդցիներից ակնկալում է, որպեսզի Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության մեջ ունենան ամենաակտիվ ֆինանսական մասնակցություն, քանի որ Սաուդյան Արաբիան չունի ոչինչ, բացի փողից, իսկ Իրանի դեպքում Թրամփի ակնկալիքները բոլորովին այլ էին։ ԱՄՆ նախագահը հանրայնորեն հայտարարեց, որ համաձայն չէ Միջուկային գործարքի համաձայնագրի հետ եւ այն համարում է ամոթալի ԱՄՆ համար։



Արդեն Էր-Ռիյադ կատարած իր այցի ընթացքում Թրամփն Իրանը որակեց որպես մոլորակի մեծագույն սպառնալիքը եւ կոչ արեց ստեղծել հակաիրանական կոալիցիա։ Այդ կերպ Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ երկյուղ կրելով, որ Իրանը ռեգիոնում աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի ամրապնդել իր դիրքերը, որոշեց մեկուսացնել նրան։ Իրանի համար շահեկան եղավ Քաթարի բլոկադան, որը հայտարարվեց ներարաբական դիվանագիտական սկանդալից եւ դրանից հետո սկսված ճգնաժամից հետո, երբ պարզվեց, որ Քաթարի էմիրության իշխող ընտանիքը ինչ ինչ կապեր է ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ։ Ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում Իրանի քաղաքականությունը կարելի է համարել հաջողված, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ համեմատած։ Հատկապես կարեւոր է այն, որ Իրանը կարողացավ դիրքերն ամրացնել Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ Եմենում։



Իր ավանդական գործընկերների հետ, չնայած այն բանին, որ շարունակ փորձ է արվում ճնշումներ գործադրել, Թեհրանը կարողանում է հաջողությամբ առաջ տանել գործակցային քաղաքականությունը։ Ուշագրավ է այն, որ ներկայումս դեպի Իրան է ձգվում նաեւ Եգիպտոսը՝ խոշորագույն արաբական հանրապետությունը՝ հակաիրանական աշխարհաքաղաքականության կողմնակիցների հետ հարաբերություններից հիասթափված։



topwar.ru