«Փաստ». 45 հազար դոլար եւ երկու անշարժ գույք՝ պաշտոնը ստանձնելու պահին

«Փաստ». 45 հազար դոլար եւ երկու անշարժ գույք՝ պաշտոնը ստանձնելու պահին
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:



Մալխասյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 27–ի դրությամբ ունեցել է 26 հազար ամերիկյան դոլար, 6 հազար եվրո եւ 6 միլիոն դրամ դրամական միջոցներ:



Եկամուտները կազմել են 2 միլիոն 63 հազար դրամ, որից 1 միլիոն 341 հազար դրամն ու 91 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 630 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար: Որպես եկամուտներ է հայտարարագրել եւս 775 եվրո միանվագ վճարներ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_