Walmart-ը պատրաստվում է ստրիմինգային տեսածառայություն ստեղծել

Walmart-ը պատրաստվում է ստրիմինգային տեսածառայություն ստեղծել
Ամերիկյան հանրահայտ Walmart ընկերությունը պատրաստվում է սեփական առաքման տեսածառայությունը ստեղծել։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Ստրիմինգային տեսածառայությունը կարող է գործարկվել արդեն այս աշուն, եւ ներկայումս Walmart-ի ղեկավարությունը իրականացնում է համակարգի տեխնիկապես եւ կադրային հագեցման համար անհրաժեշտ քայլերը։ Այսպիսով Walmart-ը կսկսի մրցակցել Netflix-ի եւ Amazon-ի հետ։



Նշվում է, որ այս ընկերությունը իր տեսաառաքման ծառայության համար մեկ ամսվա դիմաց բաժանորդավճարը ավելի ցածր է սահմանելու։ Նշենք, որ տեսաառաքման ծառայությամբ զբաղվում է հեռուստատեսային պրոդյուսեր Մարկ Գրինբերգը։