Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի աշխատակիցները ցույց են անում՝ ընդդեմ Արա Մինասյանի ազատման (տեսանյութ)

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի աշխատակիցները ցույց են անում՝ ընդդեմ Արա Մինասյանի ազատման (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխատանքից այսօր [ազատվել](https://www.hraparak.am/posts/5b5b188cfa995d06cd0069dd/%D5%A1%D6%80%D5%A1-%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D6%81) է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրեն Արա Մինասյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել էր․



«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։Մանրամասները հաջորդիվ»։



Մեր տեղեկություններով՝ այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի ազատման դեմ բողոքում են կենտրոնի աշխատակիցները։ Նրանք ցույց են կազմակերպել հիվանդանոցի մոտ։ «Մենք չենք ընդունում անհիմն ազատումը։ Չկան ապացույցներ, որ նա չարաշահումներ է թույլ տվել։ Մեզ ցույց են տվել մեր տնօրենի ազատման հրամանը։ Չարաշահում չկա մեր հիվանդանոցում, մեզ չեն ներկայացրել ապացույցներ, օֆիցիալ փաստաթուղթ չեն ներկայացրել»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցներից Գայանե Նանյանը։



Նա տեղեկացրեց, որ իրենք իրենց բողոքը հայտնելու համար ուղեւորվելու են դեպի վարչապետի նստավայր։ Գայանե Նանյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցն ունի 1700 աշխատակից։ Մեր հարցին, թե կա՞ն մարդիկ, որոնք չեն միանա այդ ցույցին, Գայանեն արձագանքեց․ «Այն մարդիկ միայն, որոնք հիվանդների կողքին են, նրանց վիրահատում են կամ բուժում։ Մենք, բնականաբար, հիվանդներին չենք կարող թողնել վատ վիճակում»։



Տեսանյութը՝ [հետևյալ ](https://www.facebook.com/kristina.nanyan/videos/1542007922572640/)հղումով։