Իսրայելը հնարավոր է ֆինանսական խնդիրներ ունենա «Եվրատեսիլը» կազմակերպելիս

Իսրայելը հնարավոր է ֆինանսական խնդիրներ ունենա «Եվրատեսիլը» կազմակերպելիս
Իսրայելական «Կան» հեռուսառադիոհեռարձակման կորպորացիան հնարավոր է կորցնի հաջորդ տարվա «Եվրատեսիլը» կազմակերպելու իրավունքը, եթե առաջիկա 5 օրվա ընթացքում 14 միլիոն դոլար չվճարի մրցույթի եվրոպացի կազմակերպիչներին։ Ինչպես հայտնում է Times of Israel-ը, «Կան»-ը արդեն նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ Իսրայելի Ֆինանսների եւ Կոմունիկացիաների նախարներին։



Նշենք սակայն, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ եվրոպական երգի մրցույթ փառատոնի կազմակերպման համար հասանելիք գումարը ավելացնելու որեւէ մտադրություն չունի։ Կազմակերպչական ողջ ծախսը կազմում է 40 միլիոն դոլար եի իսրայելական կառավարությունը գտնում է, որ այդ գումարը կարող է տրամադրվել «Կան»-ին հատկացվելիք տարեկան 190 միլիոն դոլար պետական դոտացիայից։