Նավթի գինը միջազգային բորսաներում դրական աճ է գրանցել

Նավթի գինը միջազգային բորսաներում դրական աճ է գրանցել
Լոնդոնի եւ Նյու-Յորքի միջազգային բորսաներում նավթի վաճառքի սակարկություններում գնի դրական դինամիկա է գրանցվել։ Մասնավորապես, WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու-Յորքի բորսայում, օգոստոսյան ֆյուչերսների համար աճել է 0,11 տոկոսով եւ կազմում է 73,02 դոլար։



Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի 1 բարելի գինը սեպտեմբերյան ֆյուչերսների համար կազմել է 77,28 դոլար։



Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային բորսաներին կոչ էր արել նվազեցնել բենզինի գինը։