Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ է եղել ամբողջ կյանքում

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ է եղել ամբողջ կյանքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մունտանայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ամբողջ կյանքում։



Նա նաեւ ասել է, որ ռուսների եւ չինացիների հետ հարաբերությունների հարթեցումը համարում է լավ եւ կարեւոր գործ։ Այս մասին հայտնում է FOX News-ը։



Ըստ նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ամեն բան նորմալ հունով կընթանա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումը կլինի հիանալի։