ԱՄՆ-ում միգրանտների մասնատված ընտանիքները վերամիավորվում են

ԱՄՆ-ում միգրանտների մասնատված ընտանիքները վերամիավորվում են
ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ դաշնային դատարանն արգելեց «զրո տոլերանտություն» անունն ստացած միգրացիոն նոր հրամանագրի գործունեությունը, իշխանությունները սկսել են մասնատված ընտանիքների վերամիավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է CNN-ը, ամերիկյան իշխանությունները անօրինական ընտանիքներից առգրավված երեխաներին սկսել են հետ վերադարձնել իրենց ծնողներին եւ որպեսզի շփոթմունք չառաջանա, սկսել են ԴՆԹ թեստեր անցկացնել։



ԱՄՆ իրավապահները նաեւ նշում են, որ ԴՆԹ թեստերը նաեւ նպատակ ունեն պաշտպանելու երեխաներին ստրկավաճառներից, քանի որ հաճախ նրանք գալիս եւ ցանկանում են վերցնել երեխաներին՝ ներկայանալով որպես ծնողներ։



Հիշեցնենք, որ ընտանիքներից առգրավված մոտ 2000 երեխա կան ԱՄՆ միգրացիոն ծառայությունների մոտ, որոնք պետք է վերադարձվեն, ըստ դատարանի վճռի։