Մալիշկայի գյուղապետի տեղը հարմար չի, հետո գուցե ավելի անհարմար լինի

Մալիշկայի գյուղապետի տեղը հարմար չի, հետո գուցե ավելի անհարմար լինի
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագորրծելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 - 900.000 դրամ:







Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:

Կատարվում է քննություն:









**Hraparak.am**-ը փորձեց կապ հաստատել Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանի հետ։ Մովսիսյանը պատասխանեց մեր զանգին, բայց երբ սկսեցինք հարցնել, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանության այս հաղորդագրությունը, որին ինքը



ծանոթ էր, հանկարծ հայտանբերեց, որ «տեղը հարմար չի»։









«Կներեք, էլի, տեղս հարմար չի, շատ զբաղված չեմ»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը։ Այդ ընթացքում միայն հասցրեց մի նախադասություն ասել, որը մենք էլ գիտեինք․ «Ոստիկանությունը դրանով զբաղվում ա, եթե ոստիկանության հայտարարությունն եք ասում»։





Ըստ երևույթին, ոստիկանությունը, երբ զբաղվի վերջացնի այս գործով, գուցե Մալիշկայի գյուղապետի տեղը ավելի անհարմար լինի, փոխարենը էլ այդքան շատ զբաղված չի լինի։

















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**