Bloomberg-ի հիմնադիրը մտադիր է առաջադրվել ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում

Bloomberg-ի հիմնադիրը մտադիր է առաջադրվել ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում
Bloomberg լրատվական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը մտադիր է ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Նշվում է, որ Բլումբերգը կառաջադրվի դեմոկրատական կուսակցության կողմից։



Մայքլ Բլումբերգը, ըստ հրապարակման, նույնիսկ կարծիք է հայտնել, որ կկարողանար հաղթել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին 2016-ի ընտրություններում, եթե առաջադրվեր Հիլարի Քլինթոնի փոխարեն։



Նշենք, որ եթե Քլինթոնը հաղթեր, նա դառնալու է Պետքարտուղար։