ՌԴ Պետդումայի նախագահի տարօրինակ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՌԴ Պետդումայի նախագահի տարօրինակ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը բավական տարօրինակ հայտարարություն է արել իր ադրբեջանցի գործընկեր Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, Վոլոդինը նախ ասել է, որ անթույլատրելի է ԼՂ հակամարտության հետ կապված իրավիճակի որեւէ սրացումը, ապա հավելել, որ Ադրբեջանը միշտ էլ ունեցել է ճիշտ եւ կառուցողական կեցվածք ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ։



«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին...Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրացմանը, ովեր չեն ցանկանում լսել, որ ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, անշուշտ, լարվածության ճանապարհով են գնում: Մենք պետք է ամեն ինչ անենք կանխելու համար այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում», - ասել է Վոլոդինը։