Իտալիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԵՄ-ին սպասվող մասնատման մասին

Իտալիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԵՄ-ին սպասվող մասնատման մասին
Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո-Միլանեզին հայտարարել է, որ միգրացիոն հարցի հետ կապված ԵՄ-ում միասնական կարծիքի բացակայությունը կարող է բերել համաեվրոպական ընտանիքի մասնատմանը։ Այս մասին գրում է իտալական [Il Messaggero](https://www.ilmessaggero.it/primopiano/politica/enzo_moavero_milanesi_migranti_unione_europea-3814737.html)-ն։



Իտալական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրամիությունը համեմատել է մի կղզիախմբի հետ, որը բաղկացած է բազմաթիվ կղզիներից, ընդ որում, այդ կղզիներում էականորեն նվազել է փոխզիջումային որոշումներ կայացնելու եւ իրական գործակցություն ծավալելու կարողությունը։



«Կա մեծ վտանգ մասնատման։ Ներկայիս տարակարծությունները բերում են մի այնպիսի օտարացման էֆեկտի, որը շատ ավելի հզոր է, քան 2012-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով եղածը»,- ասել է Մոավերո-Միլանեզին։ Այդուհանդերձ նա չի բացառել, որ մեծ դժվարությունների գնով հնարավոր է ընդհանուր եւ բոլորի համար փոխընդունելի որոշման կայացումը։