Ասադը բացառել է Արեւմուտքի մասնակցությունը Սիրիայի վերականգնմանը

Ասադը բացառել է Արեւմուտքի մասնակցությունը Սիրիայի վերականգնմանը
Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը հայտարարել է, որ Արեւմուտքը մասնակցություն չի ունենա իր երկրի պատերազմական հետեւանքների հաղթահարման եւ վերականգնման աշխատանքներին։



Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։



Ասադը ասել է, որ Սիրիան Արեւմուտքի եւ նրա փողերի կարիքը բացարձակապես չունի։ «Արեւմուտքը չափազանց հեռու է այնպիսի հասկացությունից, ինչպիսին «ազնվությունն» է։ Նրանք չեն տալիս, այլ միայն վերցնում են»,- ասել է Ասադը։



Սիրիայի նախագահը հույս է հայտնել, որ սիրիական կողմի ռեսուրսները կբավականացնեն, որպեսզի երկիրը վերականգնվի, չնայած ռազմական գործողությունների։ «Հնարավոր է, որ Սիրիայի վերականգնումը ավելի շատ ժամանակ պահանջի, սակայն անհանգստանալու կարիք չկա»,- նկատել է Բըշար ալ-Ասադը։