Այսօր հենց այդ օրն է, այսօր մենք 0-ից կվերածվենք միլիարդի

Այսօր հենց այդ օրն է, այսօր մենք 0-ից կվերածվենք միլիարդի

Հիշում եմ 4-րդ դասարանում մաթեմատիկայի ուսուցչուհին առաջին անգամ (մինչ այդ թվաբանություն էինք սովորում) մտավ դասարան և գրատախտակին գրեց 1: 

- Սա մարդն է, եթե նա լավ աշակերտ է ապա դառնում է 10, - մեկ զրո ավելացնելով, շարունակեց Մարիետա Անդրանիկովնան, ապա ևս մեկ զրո էլ ավելացրեց: 

- սա էլ, եթե լավ զավակ է, սա էլ, եթե հայրենասեր է, գիտակ է, մարդասեր է ևայլն: 
Այսպես ամեն որակ ավելացնելով իմաստուն ուսուցչուհին հասավ միլիարդի, ապա ջնջելով 1 նշանը ասաց. 

- բայց հենց դադարում է մարդ լինել, բոլոր որակները դառնում են ուղղակի զրո: 
Սա մեծագույն դասն էր մաթեմատիկայի, որը ես երբևէ ունեցել եմ: 

Հիմա նայենք մեր հասարակությանը. բանակը վերջին տարիներին վերածվել է 0-ի, կրթական համակարգը, ուսանողությանը, գիտնականներին, մտավորականներին և այլն խմվերի դարձրել են զրո, բայց բավական էր այս բոլոր խմբերը դասավորվեն իրական առաջնորդի շուրջ, ապա կստանանք անվերջ մեծ թիվ: 

Այսօր հենց այդ օրն է, այսօր մենք 0-ից կվերածվենք միլիարդի կամ ավելի մեծ թվի, քանի որ մեր նպատակն է, որ լույսը հաղթի խավարին...

Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից