Ստեղծվել է ինքնաթիռի եւ ուղղաթիռի հիբրիդը

Ստեղծվել է ինքնաթիռի եւ ուղղաթիռի հիբրիդը

Airbus ընկերությունը ստեղծել է իր նոր փորձարարական մշակումը՝ ինքնաթիռի եւ ուղղաթիռի հիբրիդը։ Այն կոչվում է Racer։ Արժեքը 200 միլիոն եվրո է։ Համաձայն առկա տեղեկատվության, Racer-ը համատեղում է ավանդական ուղղաթիռի հնարավորությունները, իսկ կոնստրուկցիան թույլ է տալիս պահպանել կայունությունն ու արագությունը, արտակարգ իրավիճակներում կրճատելով արձագանքման համար անհրաժեշտ ժամանակամիջոցը։

Նշվում է, որ այն հարմար է հատկապես այն դեպքերում կիրառելու համար, երբ անհրաժեշտ է առավելագույնս կարճ ժամանակում հասնել որեւէ տեղ եւ կա հրատապ խնդիր օգտագործելու այսպես կոչված «ոսկե ժամվա» տեւողությունը։ Դա հատկապես ակտուալ է բուժօգնության ցուցաբերման ժամանակ։ Առայժմ Racer-ը ցուցադրական մոդել է։ Սակայն կարող են նման թռչող սարքեր թողարկվել զինվորականների համար։