Դեբեդը քշել է խանութների ապրանքը, ջուրը բարձրացել է շենքերի 3-րդ հարկ

Դեբեդը քշել է խանութների ապրանքը, ջուրը բարձրացել է շենքերի 3-րդ հարկ

Ալավերդի քաղաքը հոսանքազրկված եւ գազազրկված է։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Ալավերդու բնակիչներից մեկը։

Ըստ բնակչի` ջուրը բարձրացել է Ալավերդիում հայտնի «Էնգելս» թաղամասի շենքների մինչև 3֊րդ հարկ, մարդկանց տարհանել են։

Ալավերդու բնակչի խոսքով` ջուրը ավիրել է նաեւ խանութները, քշել, տարել է վաճառվող հագուստներն ու սնունդը։

Նշենք, որ Դեբեդ գետի վարարման հետեւանքով կա մեկ զոհ։