Ալավերդիում տարեց քաղաքացին ընկել է վարարող գետը

Ալավերդիում տարեց քաղաքացին ընկել է վարարող գետը

«Հրապարակ»-ի տեղեկություններով այս պահին անհետ կորած է համարվում 2 քաղաքացի, որոնցից մեկը տարեց է։ Նախնական տեղեկություններով ընկել է վարարող գետը։ Այս պահի դրությամբ 100-ից ավել քաղաքացի է տարհանվել, մեր տեղեկություններով՝ 5-ից ավել քաղաքացի տանը փակված է մնացել, փրկարարները փորձում են դուրս բերել արգելափակումից։ Նշենք, նաև որ Հաղարծնի ճանապարհի կեսը քարուքանդ է եղել:

Հիշեցնենք, որ Ալավերդիում աղետալի իրավիճակ է: Դեբեդ գետի վարարման հետևանքով ավերածություններ կան, փլուզվել են ճանապարհներ: