Ախթալայում կամուրջն անցել է ջրի տակ (տեսանյութ)

Ախթալայում կամուրջն անցել է ջրի տակ (տեսանյութ)

Աննա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ալավերդու տարածաշրջանում ջրհեղեղի պատճառով արգելափակված են մի շարք բնակավայրեր:
Արգելափակված են այս պահին Ախթալա, Շամլուղ քաղաքները, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող և Թեղուտ բնակավայրերը, ըստ տեղեկությունների Քարկոփ բնակավայրում իրականացվել է էվակուացիա, իսկ կամուրջը Քարկոփի, որը ապահովում է ելք դեպի M6 մայրուղի ըստ տեղեկությունների չկա այլևս։
Ախթալայի կամուրջը, կապող վերոնշյալ բնակավայրերը M6 մայրուղու հետ այս պահին գտնվում է ջրի տակ և հայտնի չէ, այն գնացել է գետի հետ թե մնում է տեղում, ջրի ներքո է նաև ճանապարհը, որը տանում է դեպի կամուրջ, հավանական է, որ ջրի հետքաշից հետո այն ևս լինի անանցանելի։

Տեսանյութն՝ այստեղ