Ե՞րբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը

Ե՞րբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թրամփ-Պուտին սպասվող հանդիպման ժամանակացույցի եւ այլ մանրամասների մասին պաշտոնական հայտարարություն կարվի այն ժամանակ, երբ ինֆորմացիան լինի ավելի հստակ, իսկ ներկա պահին այդ առնչությամբ անհնար է տեղեկատվություն տրամադրելը։



Նշենք սակայն, որ ավստրիական Die Kronen Zeitung պարբերականը գրել էր, որ երկու գերտերությունների ղեկավարները հնարավոր է հանդիպեն հուլիսի 15-ին Վիեննայում։ Ամերիկյան կողմն իր հերթին հայտարարել էր, որ այդ հանդիպման հետ կապված հարցեր քննարկելու համար Մոսկվա կմեկնի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը եւ այդ այցից հետո միայն հնարավոր կլինի տեղեկությունները կոնկրետացնել։