Մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ձեւավորվել է օպերատիվ շտաբ

Մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ձեւավորվել է օպերատիվ շտաբ

Հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: