ՕՊԵԿ+ի նավթի արդյունահանման ծավալի իրական աճը ավելին կլինի

ՕՊԵԿ+ի նավթի արդյունահանման ծավալի իրական աճը ավելին կլինի
ՕՊԵԿ+ի նախարարական մոնիթորինգի կոմիտեի երաշխավորությունն առ այն, որ կարելի է համաձայնագրի շրջանակներում ավելացնել նավթի օրական արդյունահանումը 1 միլիոն բարելով, իրականում ավելին կլինի, քան հենց 1 միլիոն բարելը։ Այս մասին, ըստ RIA Novosti լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալըհը։



Նա նկատել է, որ նախարարական մոնիթորինգի երաշխավորությունը ավելացնել համաձայնագրի շրջանակում նավթի արդյունահանումը օրական 1 միլիոն բարելով, ընդամենը նվազագույն շեմն է, որը կարող է նաեւ ավելանալ։ Նույն հայտարարությունը հաստատել է նաեւ Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լայիբին, հավելելով, որ Իրաքը առաջարկել է ավելացնել ՕՊԵԿ+ համաձայնագրի գործողության ժամկետը եւս 3 ամսով։