Ճապոնիայի վարչապետը հուլիս ամսին կայցելի Իրան

Ճապոնիայի վարչապետը հուլիս ամսին կայցելի Իրան
Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեն Իրան կայցելի ընթացիկ տարվա հուլիսի կեսերին։



Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։



Նշենք, որ 1978-ին Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո սա առաջին այցն է, որ Ճապոնիայի վարչապետը կատարում է Թեհրան։ Ըստ հաղորդման, այցի ընթացքում Սինդձո Աբեն կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ։ Ակնկալվում է, որ Սինդձո Աբեն աջակցություն կհայտնի Իրանին Միջուկային գործարքի համաձայնագրի դրույթները պահելու համար, որին հավատարմություն է պահպանում նաեւ Ճապոնիան։