Զինվորի հացը գողացողը ազգի դավաճան է․ Շարմազանով (տեսանյութ)

Զինվորի հացը գողացողը ազգի դավաճան է․ Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱԱԾ-ի հրապարակած երեկվա տեսանյութը՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ, ասաց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ տեսանյութը տեսնելուց հետո ընդամենը մի զգացում ունի՝ վրդովմունք, հիասթափություն։



Շարմազանովն, իհարկե, հիշեցրեց անմեղության կանխավարկածի մասին, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասպանում է իրականությանը, դրան արդարացում չունի։ «Ուզում է ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի»,-ասաց նա։



**Hraparak.am**-ի հարցին՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ վերնախավն այս ամենի մասին չեն իմացե՞լ, Շարմազանովն ասաց․ «Իհարկե, ոչ»։



**-Ուրմեն այս իշխանություններն այնքան թույլ են եղել, որ չեն կարողա՞ցել այդ ամենը բացահայտել։**



-Ուրեմն մի վայրկյան հիմա, մեր իշխանությունները, որ շատ լավը լինեին, էսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն։



**-Այսինքն՝ ձեր քթի տակ գողացել են զինվորի հացը, և ոչ ոք տեղյակ չի եղե՞լ։**



-Ինձ հարց տվեք իմ լիազորությունների շրջանակներից։



**-Պարոն Շարմազանով, կարո՞ղ եք ասել՝ զինվորի հացը գողացողը ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք։**



-Ազգի դավաճան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**