Կիևում «Հյուսիսային հոսք-2»-ը համարել են ռուսական զինատեսակ

Կիևում «Հյուսիսային հոսք-2»-ը համարել են ռուսական զինատեսակ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխխոսնակ Օքսանա Սիրոեդը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագիծը հանդիսանում է ռուսական զինատեսակ, որն արդեն գտնվում է Բեռլինում։ Այս մասին հայտնում է [«112 Украина»](https://www.youtube.com/watch?v=c_hTLUYX5Ec)-ն։ Սիրոեդը հավելել է, որ ռուսական եւ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի միջեւ գոյություն ունի անջրպետ։



«Ռուսաստանը կհաղթի, եւ մենք չգիտենք՝ ե՞րբ նա կանգ կառնի, քանի որ այսօր «Հյուսիսային հոսք-2»-ը մի զինատեսակ է, որը արդեն գտնվում է Բեռլինում ու հարց է, թե այն երբ կսկսի գործել»,- նշել է ուկրաինացի խորհրդարանականը։