Պաշտոն ստանալու պահից նրանց կյանքը կտրուկ փոխվել է

Պաշտոն ստանալու պահից նրանց կյանքը կտրուկ փոխվել է
Բարձր պաշտոն ստացած անձանցից մեկի կինը մեզ բողոքեց, որ իր ամուսնու նշանակումից հետո ամբողջ շրջապատի վերաբերմունքն իրենց ընտանիքի նկատմամբ կտրուկ փոխվել է, եւ դա խանգարում է իրենց նորմալ կյանքին։ Դա հատկապես վատ է անդրադառնում իրենց դպրոցահասակ երեխաների վրա, որոնք մի օրում դարձել են բոլորի «աչքի լույսը», բոլորի հոգածության առարկան։ Իսկ դպրոցում ընդհանրապես՝ տնօրենից սկսած ուսուցիչներով ու աշակերտներով վերջացրած քծնում ու հաճոյանում են իր երեխաներին։



Եւ բանը հասել է նրան, որ երբ ինքը հորդորում է դաս սովորել, երեխաներն ասում են՝ մեր ուսուցիչները առանց սովորելու են մեզ գերազանց գնահատում եւ ընդհանրապես՝ միայն դու ես մեզ սահմանափակում, թող հանգիստ ապրենք։ Տիկինն անհանգստացած էր, որ արդյունքում իր երեխաները կարող են հերթական «հաբռգած» զավակները դառնալ եւ զարմացած էր, թե ինչքան ստորաքարշություն կա մեր ազգի մեջ։