Այս տարվա Մունդիալին ՖԻՖԱ-ն ռեկորդային չափով գումար կաշխատի

Այս տարվա Մունդիալին ՖԻՖԱ-ն ռեկորդային չափով գումար կաշխատի
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կաշխատի 6,1 միլիարդ դոլար եկամուտ, ինչը ռեկորդային թիվ է։ Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը։



Ըստ պարբերականի հրապարակման, խաղերի հեռարձակման իրավունքի եւ հովանավորչության պայմանագրերի վաճառքից ստացված հասույթը 10 տոկոսով կգերազանցի նախնական կանխատեսված գումարը։



Նշենք, որ Բրազիլիայում 2014-ի Մունդիալին ՖԻՖԱ-ն վաստակեց 1,3 միլիարդ դոլարով ավելի պակաս, քան կանխատեսվում է այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք խաղերին։ Հիմնական եկամուտները բերելու են հովանավորչության համար չինական ընկերությունների հետ կնքված համաձայնագրերը։