Մի հավատացեք իմ խոսքերին, ինքներդ տեսեք․ քաղաքացին հացադուլի մեջ է (տեսանյութ)

Մի հավատացեք իմ խոսքերին, ինքներդ տեսեք․ քաղաքացին հացադուլի մեջ է (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացի խաչատուր Եփրեմյանը, ում հաճախակի կարելի էր տեսնել քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ և «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքներին, հացադուլ է հայտարարել՝ սատարելու կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժմանը։



Նրան հաղորդություն է տվել Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանան, մինչդեռ երեկ Հայր Կորյունը, ով գլխավորում է շարժումը, ասաց, որ ինքն է հաղորդություն տալու։ Խաչատուր Եփրեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ տարբերություն չկա, թե որ հոգևորականն է հաղորդություն տալիս, սակայն նշեց, որ սատարում է կաթողիկոսի հրաժարականը պահանջող շարժմանը։



Մանրամասն՝ տեսանյութում։