Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին

Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Սպիտակ տան վարչակազմին՝ զերծ մնալ այն բոլոր քայլերից, որոնք կդրդեն Իրանին դուրս գալու Միջուկային գործարքի համաձայնագրից։ Այս մասին հայտնում է AFP-ն։



Կանադայի Քվեբեկ քաղաքում վաղը մեկնարկող «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովին ընդառաջ, Մակրոնը ասել է, որ ԱՄՆ նախագահը ներկա է լինելու սպասվող հավաքին եւ մի քանի օր անց էլ գնալու է Սինգապուր, որտեղ հանդիպելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Ֆրանսիան աջակցում է այդ նախաձեռնությունը, քանի որ կարծում է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը կարեւոր է համարում։ Սակայն սրանով հանդերձ Մակրոնը հայտարարել է, որ Փհենյանի հետ բանակցությունների համոզչականությունը հարցականի տակ կդրվի, եթե հանկարծ Միացյալ Նահանգները ձեռնարկեն քայլեր, որոնք Իրանին դրդեն ապամիջուկայնացնող համաձայնագրից դուրս գալուն։



Մակրոնը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը անկեղծորեն ցանկանում է, որ Թրամփը լինի այնքան ուժեղ, որպեսզի դրական արդյունքով եզրափակի Փհենյանի հետ բանակցությունները, սակայն նաեւ ինքն ուզում է, որ միջազգային հանրությունը վստահություն ունենա իրանական միջուկային համաձայնագրի հանդեպ։